Մեր մասին
Իթերնալս հիմնադրամը հիմնադրվել է 2022 թվականի մարտին։ Հիմնադրամը ստեղծվել է ի պատիվ Արման Արկադիկի Սարգսյանի՝ նրա ծնողների և քույրերի կողմից՝ նպատակ ունենալով շարունակել այն լույսը, սերն ու նվիրումը, որը նա տալիս էր իր շրջապատին։ Արմանը այն հերոսներից մեկն է, ով զոհվել է 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմում՝ պաշտպանելով իր հայրենիքն ու ժողովրդին։
Հիմնադրամը շահույթ չհետապնդող բարեգործական տարբեր ուղղություններ ներառող կառույց է, որը հիմնականում գործունեություն է ծավալում Հայաստանի մարզերում՝ նպատակ ունենալով աջակցել երկրի համաչափ զարգացմանը և յուրաքանչյուր հայի համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Հիմնադրամի հիմնական նպատակները ներառում են.
- գյուղական և քաղաքային համայնքներում կանաչ տարածքների ավելացում,
- շրջակա միջավայրի պաշտպանություն և բարելավում, շրջակա միջավայրի և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում հասարակության բոլոր մակարդակներում,
- մանկական խաղահրապարակների և ժամանցի այլ վայրերի մատչելիության բարձրացում,
- կրթական ծրագրերի իրականացում, կրթության կարևորության իրազեկման խթանում,
- մշակութային, կրթական, մարզական միջոցառումների կազմակերպումը, առաջնությունների անցկացմանը,
- սոցիալապես անապահով երեխաների կրթության և այլ խնդիրների աջակցություն,
- ներքին զբոսաշրջության ներուժի ավելացման նպաստումը գյուղական և քաղաքային համայնքներում, զբոսաշրջային խմբերին աջակցում:
Նվիրաբերել
Հիմնադրամին Ձեր աջակցությունը ցուցաբերելու համար, կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներով
- Միջնորդ բանկ: ՀՀ Կենտրոնական Բանկ
- Միջնորդ բանկի հաշիվ: 103002101667
- Շահառուի բանկ: <<Այ ԴԻ Բանկ>> ՓԲԸ (Երևան, Հայաստան)
- Շահառու: ԻԹԵՐՆԱԼՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- Շահառուի հասցե:
- Շահառուի հաշվեհամար: 11815028382800
- Միջնորդ բանկ: BANK OF GEORGIA
- SWIFT (BIC): BAGAGE22
- Շահառուի բանկ: <<Այ ԴԻ Բանկ>> ՓԲԸ (Երևան, Հայաստան)
- Շահառու բանկի SWIFT (BIC): ANIKAM22
- Շահառու: ԻԹԵՐՆԱԼՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- Շահառուի հասցե:
- Շահառուի հաշվեհամար: 11815028382803
- Միջնորդ բանկ: COMMERZBANK AG (Frankfurt, Germany)
- SWIFT (BIC): COBADEFF
- Շահառուի բանկ: <<Այ ԴԻ Բանկ>> ՓԲԸ (Երևան, Հայաստան)
- Շահառու բանկի SWIFT (BIC): ANIKAM22
- Շահառու: ԻԹԵՐՆԱԼՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- Շահառուի հասցե:
- Շահառուի հաշվեհամար: 11815028382802
- Միջնորդ բանկ: ПАО «АК БАРС» БАНК (Казань, Республика Татарстан)
- БИК: 049205805
- К/С: 30101810000000000805
- Շահառուի բանկ: <<Այ ԴԻ Բանկ>> ՓԲԸ (Երևան, Հայաստան)
- К/С: 30111810800020010001
- Շահառու: ԻԹԵՐՆԱԼՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- Շահառուի հասցե:
- Շահառուի հաշվեհամար: 11815028382801
Մեր Նախագծերը
Մեր հիմնադրամը այս պահին ունի երկու գործող ծրագիր, ամենամյա «Կյանքից առավել» գրական-ստեղծագորգական մրցույթ և համայնքային զբոսայգու հիմնում։
«Կյանքից առավել» գրական-ստեղծագորգական մրցույթը կազմակերպվում է արձակ կամ չափածո սրեղծագործական և կերպարվեստ անվանակարգերում։
Այս նախագծի մասով՝
- Ստորագրվել է Համագործակցության հուշագիր Լեռնանիստի միջնակարգ դպրոցի հետ
- Նախորդ երկու տարիներին կազմակերպվել և անցկացվել է մրցույթը՝ ընդգրկելով դպրոցի հիմնականում ավագ դասարանների աշակերտներին
- Մրցույթին մասնակցել է ավելի քան 60 աշակերտ
- Մրցույթներում հաղթել և պարգևատրվել է 8 աշակետ
- Բոլոր մասնակիցներին տրվել են խրախուսական նվերներ
Պլանավորում ենք հետագայումընդլայնել մրցույթի շրջանակը՝ ներառելով մարզի ավագ դպրոցները։
Հիմնադրամի երկրորդ և խոշոր նախագիծը Համայնքային զբոսայգու կառուցումն է։
Այս նախագծի մասով արդեն՝
- Զբոսայգու համար վարձակալական հիմունքով ձեռք է բերվել 20,000 քմ տարածք
- Զբոսայգու համար տնկարանում աճեցվել է ավելի քան 600 տնկի
- Բանակցել ենք որոշ անհատների և կազմակերպությունների հետ՝ աջակցություն ստանալու համար
- Մշակվել է այգու նախագիծը
Նախատեսվում է՝
- Զբոսագու կառուցման աշխատանքների մեկնարկ 2023 թվականի գարնանը
- Համագործակցության հուշագրերի կնքում գործընկերների հետ
- Գործընկերների և և դոնորների շրջանակի ընդլայնում
- Բոլորը
- Զբոսայգի
- Մրցույթներ
Հետադարձ կապ
Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Լեռնանիստ գյուղ, 7-րդ փողոց, տուն 9
info@eternals.am
+37499054542